Լրահոս

25.09.2017 22:20


Երևանում՝ «Որսորդական զենքեր և պարագաներ» ընկերության դիմաց, հնչել են կրակոցներ

Երևանում՝ «Որսորդական զենքեր և պարագաներ» ընկերության դիմաց, հնչել են կրակոցներ

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 60 հասցեում՝ «Ասպար Արմս Որսորդական զենքեր և պարագաներ» ընկերության դիմաց կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են դեռևս անհայտ հրազենի մի քանի կրակված պարկուճներ, ինչպես նաև Hyundai Sonata մակնիշի 02 QQ 900 համարանիշի, Nissan Latio մակնիշի 35 ԼG 023 համարանիշի ավտոմեքենաներ, որոնց վրա կան ձեռքի և ոտքի հարվածի հետքեր:

Քննիչներն ունեն կասկածներ, որ նշված ավտոմեքենաները կապ ունեն հնչած կրակոցների հետ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը