«Զայրույթի պահին են նման որոշում կայացրել». ինչու՞ են «Միսս Արմենիա 2017»-ի հաղթողից վերցրել թագը
«Միսս Արմենիա 2017» մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանից թագը վերցրել են։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանը պարզաբանեց, որ սցենարական սխալի պատճառով՝ թագը նվիրած ոսկերչական ընկերությունը որոշել է վերցնել այն, քանի որ նախապես պայմանավորված գովազդը նրանց չի բավարարել։
«Սա շոու է, բացթողումներ լինում են, դրանցից մեկն էլ եղել է սցենարական սխալմունքի պատճառով։ Ե՛վ մենք ենք տուժել, ե՛ւ մեր գործընկեր Artyom's Jewelery-ն, որը մեծ գովազդի ակնկալիքներ ուներ։ Բայց հաղորդավարի խոսքը շատ ուշ է գրվել, վերջին օրերին կամզկոմիտեով փորձել ենք ամեն ինչ կարգի բերել, սակայն մեր ժամանակն էլ չի բավականացրել»,- նշեց Գոհարը։ Նրա խոսքով՝ արծաթյա թագը մոտ երկու միլիոն դրամ արժե։
«Թագը նվեր պետք է լիներ գովազդի դիմաց։ Իհարկե, գովազդ եղել է պաստառների, հրավիրատոմսերի վրա, սակայն պետք է նաեւ եթերում մի քանի անգամ հնչեր նրանց ընկերության անունը, ինչը չի եղել»։
Իսկ ինչպե՞ս է արձագանքել Լիլին այդ հանգամանքին, մրցույթի կազմակերպիչը նշում է.
«Ինքը հրաշք աղջիկ է, շատ բարի։ Ես նկատեցի, որ անապահով ընտանիքից է, նրա մայրիկն ու հայրիկն ասում էին՝ միթե՞ արդարություն կա, մենք ապշած ենք։ Լիլին շատ հանգիստ է վերաբերվել։ Ես եւս մեկ անգամ համոզվեցի, որ մեր ընտրությունը ճիշտ էր»։

Մանրամասները՝ NEWS.am STYLE-ում։