Լրահոս

28.01.2010 09:55


Գյումրու Օրհուսի կենտոնի գործունեության կասեցումը վերացված է

Գյումրու Օրհուսի կենտրոնի փորձագիտական խորհուրդը որոշել է Գյումրու Օրհուսի կենտրոնի գործունեությունը չտապալելու եւ չսառեցնելու համար Գեւորգ Պետրոսյանին լիազորել կատարել կենտրոնի համակարգողի ժամանավոր պաշտոնակատարի պարտականությունները մինչեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից ֆինանսավորման շարունակումը եւ համապատասխան պայմանագրերի կազմումը: Գեւորգ Պետրոսյանը կենտրոնի ստեղծման օրվանից ղեկավարել է Գյումրու Օրհուսի կենտրոնը, որի գործունությունը պայմանագրի ժամկետի ավարտման ու ֆինանսավորան բացակայության պատճառաբանութամբ դադարեցրել էր Շիրակի մարզպետի հանձնարարականով (http://www.asparez.am/news/news2010jan/20.01.2010-gyumri-arhus.htm): Այնինչ նույն խնդիրների առկայության դեպքում Հայաստանում գործող Օրհուսի մյուս բոլոր 13 կենտրոնները շարունակում են գործել: Մինչեւ նոր պայմանագիրը եւ ֆինանսավորումը, կենտրոնը շարունակելու է գործել Գեւորգ Պետրոսյանի կամավոր եւ անհատույց աշխատանքի շնորհիվ: Կենտրոնը գործելու է իր սովորական աշխատաժամերին' ժամը 10-ից ժամը 18-ը, մարզպետարանի աշխատակիցների պատասխանատվությամբ այդ ժամերին բացվելու եւ փակվելու են կենտրոնի դռները: Գյումրու մի շարք շահագրգիռ հասարակական կազմակերպություններ եւ անհատներ հսկելու են այդ կենսագործնեությունը:  

Այս խորագրի վերջին նյութերը