Երևանում բեռնատար Volvo-ն բախվել է մի քանի ավտոմեքենայի, իսկ հետո՝ վերգետնյա կամրջի հենասյանը. վարորդը տեղում մահացել է
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:10-ի սահմաններում 45-ամյա Արմեն Արշակյանը Volvo մակնիշի 34 CO 003 համարանիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենայով Հերացի և Կորյունի փողոցների խաչմերուկից դեպի Խանջյանի թունել տանող ճանապարհահատվածում՝ թունելի սկզբնամասում, բախվել է Ford Transit, Mercedes մակնիշի ավտոմեքենաներին, այնուհետև բախվել վերգետնյա կամրջի հենասյուներին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բեռնատարի վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Մեկ ժամից ավել պահանջվեց փրկարարներից, մինչև կարողացան վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից:
Բախման հետևանքով մեքենայում բարձված ողջ սննդամթերքը, որոնք հիմնականում մակարոնեղեն էին, թափվել էր գետնին և անգամ շպրտվելու արդյունքում ողջ սննդամթերքը լցվել էր ճանապարհի հանդիպակաց գոտում՝ վնասելով նաև մեկ այլ ավտոմեքենա:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։