Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը հավանություն է տվել Սահմանադրության նոր նախագծին: Այսպիսով, Վրաստանը նոր Սահմանադրություն ունի: Քվեարկությանը մասնակցել է 119 պատգամավոր։ Կողմ է քվեարկել 117, դեմ՝ 2 պատգամավոր:
Նիստին ներկա «Հայրենասերների դաշինքի» 3 անդամներից մեկը կողմ է քվեարկել փոփոխությունների նախագծին: Կուսակցության առաջնորդ Իրմա Ինաշվիլիի պարզաբանմամբ՝ պատճառը համակարգչային անսարքություն է եղել։ Նա գտնում է՝ հարցի ուղղությամբ հետաքննություն պետք է սկսել։
Խորհրդարանի նիստը բոյկոտել են ընդդիմադիր պատգամավորները՝ նշելով, որ իշխանությունը Սահմանադրությունը հարմարեցրել է իրեն:
Հիշեցնենք, որ խորհրդարանը երկրի Մայր օրենքի փոփոխված տարբերակն ընդունել էր ընթացիկ տարվա հուլիսին: Իշխանությունները ընդդիմության հետ երկխոսության փորձեր են արել այն բանից հետո, երբ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն Վրաստան կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ «հուսահատված է» Սահմանադրության վերաբերյալ կոնսենսուսի բացակայության պատճառով; Նա ստեղծված իրավիճակը արտակարգ է համարել: Չնայած Բուքիքիոյի կոչին, իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսություն տեղի չունեցավ: Չկայացավ նաև ստրասբուրգյան հանդիպումը, որը պատրաստ էր կազմակերպել Վենետիկի հանձնաժողովը:
Բացի այդ, Վրաստանի նախագահն ընդդիմադիր մի խումբ կուսակցությունների հետ միասնական փաստաթուղթ ներկայացրեց, որը նույնպես կողմերի համար չդարձավ քննարկման առարկա:
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն իր ելույթում հայտարարեց, որ երրորդ ընթերցման ժամանակ բովանդակային փոփոխություններն անհնար են: Ընդդիմության և իշխանությունների միջև հիմնական վեճն ընտրական համակարգին վերաբերող հարցերն են:
Սահմանադրության նոր նախագծի համաձայն՝ երկիրը ամբողջովին համամասնական ընտրակարգին կանցնի 2024 թվականից:
Վրաստանը նոր Սահմանադրություն ունի

Աղբյուրը՝ aliq.ge