Հայտնաբերվեց Բեյրութ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
Ոստիկանությունից հայտնում են, որ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11.55-ին, Բեյրութ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ԱՄՆ քաղաքացի, 1955 թ. ծնված Հակոբ Ն.-ն, որը 2016թ. դեկտեմբերի 16-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը): Հակոբ Ն.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Հայտնաբերվեց Բեյրութ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
Ոստիկանությունից հայտնում են, որ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11.55-ին, Բեյրութ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ԱՄՆ քաղաքացի, 1955 թ. ծնված Հակոբ Ն.-ն, որը 2016թ. դեկտեմբերի 16-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը):
Հակոբ Ն.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: