Հրազդան-Ծաղկաձոր ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ում Իրանի քաղաքացիներ են տուժել
Սեպտեմբերի 27-ին, ժամը 14:04-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի օղակաձև խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Վազ 2108 մակնիշի 35 DN 361 (վարորդ՝ 1983 թ. ծնված Ա. Վ.) և Lada Priora մակնիշի 35 GF 930 պետհամարանիշերով (վարորդ՝ 1988 թ. ծնված Ն. Ս.) ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Փրկարարները ավտոմեքենաներից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Lada Priora մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ՝ 1985 թ. ծնված Մահմուդ Մալեք Սասրոլլային, 1989 թ. ծնված Էբ Վաե Կարինի Ազիզողլուին, 1989 թ. ծնված Իման Ռոհալայեդին և Վազ 2108 մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1989 թ. ծնված Ռ. Վ.-ին, իսկ վարորդները, մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը, դուրս են բերվել ավտոմեքենաներից տեղի ուժերով:
Տուժածները հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Վ.-ի և Մահմուդ Մալեք Սասրոլլայի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար: