«Սարգիս Տխրունի» միություն. «Հայոց բանակը մեր երկրի կայացած և կարևորագույն ինստիտուտներից է»
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական- երիտասարդական միության շնորհավորագիրը ՀՀ զինված ուժերին:
Հունվարի 28-ին լրանում է Հայոց Բանակի կազմավորման 18-ամյակը: Տարիներ հետո կարելի է վստահաբար նշել, որ Հայոց Բանակը մեր երկրի կայացած և կարևորագույն ինստիտուտներից է: Հիրավի արդարացիորեն համարվելով տարածաշրջանի լավագույն մարտունակ Բանակը' ՀՀ զինված ուժերը մշտապես պատրաստ են արժանի հակահարված տալու մեր Հայրենիքի բոլոր թշնամիներին:
Մենք' Հնչակյան երիտասարդներս, ի սրտե շնորհավորում ենք Հայոց փառապանծ բանակի տարեդարձը, շնորհավորում շարքային զինվորին, որ սահմանում պաշտպանում է մեր բոլորիս անդորրը, շնորհավորում հայ սպային, ով կյանքի տարիներ է նվիրել և դեռ նվիրելու Հայրենիքին և նրա զինված ուժերին:

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միություն