ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ, ԲՀԿ և ՕԵԿ խմբակցությունների հայտարարությունը
ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության ուշադրությունն ենք հրավիրում ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մովլութ Չավուշօղլուի՝ ս.թ. հունվարի 26-ին ադրբեջանական «APA» լրատվական գործակալությանը տրված հարցազրույցին, որում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահը հանդես է եկել կանխակալ տեսակետներով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առնչությամբ: Վեհաժողովի նախագահի կողմից «իրականության» որոշ մեկնաբանություններ հարցականի տակ են դնում նրա անկողմնակալությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ընկալման հարցում: ԵԽԽՎ նախագահը լավ չի ընկալում հակամարտության բնույթն ու տարրերը, ինչպես նաեւ վերջինիս շուրջ ընթացող բանակցային գործընթացը: Նա ակնհայտորեն նախընտրում է անտեսել այն փաստը, որ խաղաղ կարգավորումը հիմնված է մի քանի սկզբունքներին հետամուտ լինելու վրա, որոնց թվում է նաեւ ինքնորոշման սկզբունքը: Ինչպես երեւում է, Նախագահը նաեւ անտարբերությամբ է վերաբերում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությանն առնչվող հիմնահարցերին, որոնք մշտապես վտանգված են Ադրբեջանի իշխանությունների կողմից, ներկայումս նաեւ հայերի հանդեպ ատելություն եւ այլատյացություն քարոզելու միջոցով:
Ավելին, ցավում ենք, որ հենվելով հիմնահարցի առնչությամբ Թուրքիայի դիրքորոշմանը եւ շեշտելով, որ. «այս հակամարտությունը կարծես խոչընդոտում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը»' Նախագահը լրջորեն հարցականի տակ է դնում իր պաշտոնավարության հեղինակությունը տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում առհասարակ որեւէ դրական դերակատարում ունենալու տեսանկյունից:
Այս հարցազրույցը եւս մեկ անգամ հաստատում է, որ բանակցություններ վարելը միայն լիազորված մարմնի, այս պարագայում ԵԱՀԿ և վերջինիս Մինսկի խմբի համանախագահության իրավասությունն է, եւ այն, որ այս ձեւաչափից դուրս ցանկացած անպատասխանատու ձեռնարկում միայն ավելի բարդացնում և վնասում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը:
Հաշվի առնելով վերոգրյալը, Ազգային Ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կոալիցիոն խմբակցությունները հորդորում են Ազգային ժողովի նախագահին ԵԽԽՎ նախագահից ճշտել տարածված հարցազրույցի իսկությունը, բացատրություններ պահանջել պարոն Չավուշօղլուից, հասկանալ, արդյո՞ք նրա խոսքերը կարելի է համարել ԵԽԽՎ պաշտոնական դիրքորոշում և հարկ եղած դեպքում լրջորեն քննարկել Մովլութ Չավուշօղլուի նախագահության շրջանում ԵԽԽՎ-ի աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը սառեցնելու հարցը:
ՀՀ Ազգային Ժողովի «ՀՀԿ » խմբակցություն
ՀՀ Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

ՀՀ Ազգային Ժողովի «Օրինաց երկիր» խմբակցություն