Լրահոս

28.09.2017 17:11


Բերման է ենթարկվել գողության մեղադրանքով հետախուզվողը

Բերման է ենթարկվել գողության մեղադրանքով հետախուզվողը

Ոստիկանությունից հայտնում են, որ Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14.45-ին, Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 1 շենքի մոտակայքից բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Անդրանիկ Մ.-ն, որը ս/թ սեպտեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով (Գողություն):
Խափանման միջոցը՝ կալանք:

Այս խորագրի վերջին նյութերը