Լրահոս

28.01.2010 10:25


Հ. Քլինթոնը և Ա. Դավութօղլուն քննարկել են ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը

Հ. Քլինթոնը և Ա. Դավութօղլուն քննարկել են ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը

«CnnTurk» պարբերականը տեղեկացրել է, որ երեկ Լոնդոնում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Հանդիպումը տևել է ընդամենը 15 րոպե։ Հ. Քլինթոնը և Ա. Դավութօղլուն քննարկել են հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը:

Հ. Քլինթոնի հետ հանդիպումից հետո Ա. Դավութօղլուն պետք է դեմառդեմ ձևաչափով հանդիպի նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Այնուհետև Թուրքիայի ԱԳ նախարարը Լոնդոնից կմեկնի Ստրասբուրգ՝ շնորհավորելու ԵԽԽՎ նորընտիր նախագահ, ազգությամբ թուրք Մովլուդ Չավուշօղլուին։ Դավութօղլուն և Չավուշօղլուն Ստրասբուրգից միասին են վերադառնալու Թուրքիա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը