«Սասնա ծռեր»-ից 18 գործի՝ հիմնական ամբաստանյալների մասով վարույթը Գաբրիելյանը կփոխանցի այլ դատավորի
«Սասնա ծռեր» զինված խմբի՝ դատարանում քննվող երկու գործերով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը այսօր 18 ամբաստանյալների գործով նիստի ժամանակ որոշում կայացրեց գործը բաժանել վարույթներիև հիմնական ամբաստանյալների մասով վարույթը փոխանցել այլ դատավորի՝ առանց հստակեցնելու, թե ում:
Փաստաբանները լրագրողների հետ զրույցում դժգոհեցին որոշման կապակցությամբ՝ պնդելով, որ այն չի նպաստի արդարադատության իրականացմանը:
Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:
Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման փաստով 14 և 18 մեղադրյալների մասերով երկու առանձին դատավարություն է ընթանում: Զինված խմբի հիմնական մասը մեղադրվում է գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։ Երեք ոստիկանների սպանության համար մեղադրվում են խմբի անդամներից երկուսը:
«Սասնա ծռեր»-ից 18 գործի՝ հիմնական ամբաստանյալների մասով վարույթը Գաբրիելյանը կփոխանցի այլ դատավորի
«Սասնա ծռեր» զինված խմբի՝ դատարանում քննվող երկու գործերով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը այսօր 18 ամբաստանյալների գործով նիստի ժամանակ որոշում կայացրեց գործը բաժանել վարույթների և հիմնական ամբաստանյալների մասով վարույթը փոխանցել այլ դատավորի՝ առանց հստակեցնելու, թե ում:
Փաստաբանները լրագրողների հետ զրույցում դժգոհեցին որոշման կապակցությամբ՝ պնդելով, որ այն չի նպաստի արդարադատության իրականացմանը:
Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:
Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման փաստով 14 և 18 մեղադրյալների մասերով երկու առանձին դատավարություն է ընթանում: Զինված խմբի հիմնական մասը մեղադրվում է գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։ Երեք ոստիկանների սպանության համար մեղադրվում են խմբի անդամներից երկուսը:
Աղբյուրը՝ Ազատություն