Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ է ընտրվել Վիգեն Չալդրանյանը
Սերգեյ Փարաջանովի թանգարանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստը: Նիստը ղեկավարում էր Կինոակադեմիայի գլխավոր քարտուղար, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը: Օրակարգում ներկայացված էր երկու հարց՝ Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահի ընտրություն և Ամերիկյանի կինոակադեմիայի ամենամյա Օսկար մրցանակաբշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հայկական ֆիլմի ընտրություն:
Հիշեցնենք, որ Հայկական ազգային կինոակադեմիան 2016թ-ի փետրվար ամսից նախագահում էր ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, որն համաձայն իր դիմումի սույն թվականի սեպտեմբեր ամսվա սկզբին հրաժարվեց նախագահությունից՝ Կինեմատոգրաֆիստների միության նախագահի՝ հոկտեմբերի 7-ին նախատեսվող ընտրություններին պատրաստվելու առիթով:
Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ ընտրվեց ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը և գլխավոր քարտուղար վերընտրվեց կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը: