«Հին թոնրատուն» արագ սննդի կետի մոտ հնչել են կրակոցներ․ կասկածյալը տնօրեն է
Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Լենինգրադյան փողոցի «Հին թոնրատուն» արագ սննդի կետից Ոստիկանություն են բերման ենթարկել Լենինգրադյան փողոցի բնակիչ՝ 43-ամյա Հրաչյա Առաքելյանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս, ով նշված սննդի կետի տնօրենն է, կասկածվում է սեպտեմբերի 26-ին, ժամը 21։00-ի սահմաններում իր աշխատավայրում գազային ատրճանակից մի քանի անգամ կրակոցներ արձակելու, ինչպես նաև հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու մեջ։
Նա խոստովանել է կատարվածը և ոստիկաններին է ներկայացրել իր անվամբ հաշվառված «ՌՅՈՄ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը։ Փաստի առթիվ Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։