Արտակարգ դեպք Երևանում. թիվ 1 երթուղին սպասարկող տրոյելբուսը՝ խոշոր վթարի պատճառ․ կան 1 տասնյակից ավելի վիրավորներ (լրացված)
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 15 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
ԱԻՆ-ից էլ հայտնում են, որ պարզվել է՝ Հերացի-Աբովյան փողոցների խաչմերուկում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին. տրոլեյբուսը (վարորդ՝ 1961 թ. ծնված Թ. Ս.) բախվել է «Nissan X-Trail» մակնիշի 18 SO 836 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Գ.):
Նախնական տվյալներով՝ կա 7 տուժած: Տրոլեյբուսի 11 ուղևորից 3-ին փրկարարները պատգարակով տեղափոխել են 1-ին համալսարանական հիվանդանոց, 4-ը հոսպիտալացվել է տեղի ուժերով, մեկը հրաժարվել է առաջին բուժօգնությունից, ում տեղում ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն, իսկ 3-ը մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխվել են «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
***
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հայտնում են, որ իրենց մոտ բժշկական օգնություն ստացող 6 քաղաքացիներից 4-ի վիճակը գնահատվում է կայուն ծանր, 2-ինը՝ բավարար:
***
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ տրոյելբուսի վթարի ժամանակ վարորդը ղեկին չի եղել․ ընթացքի ժամանակ տրոլեյբուսի պոզերը պոկվել են, նա իջել է՝ դրանք տեղը դնելու։
-Այդ ժամանակ կարճ միացման նման մի բան է եղել, որ հնարավոր չի եղել պոզերը տեղաշարժել։ Մեքենան փորձել է մի քիչ առաջ տանի, որպեսզի պոկվի հաղորդալարից և կարողանա շարունակել իր աշխատանքը: Այդ ընթացքում, որպեսզի կարողանա մեքենան առաջ տանել, ձեռքի արգելակը, որ մինչ այդ կանգնացրած է եղել, ըստ իր վարկածի, իջեցրել է: Քանի որ թեքության վրա է եղել, վարորդի անփութության պատճառով, մեքենան սկսել է շարժվել: Վարորդը չի հասցրել նստի ղեկին, որ արգելակի»:

7or.am