Լրահոս

03.10.2017 11:21


Երևան-Երասխ ճանապարհին «Opel Vectra»-ն կողաշրջվել է․ վարորդը և ուղևորը տեղափոխվել են Էրեբունի ԲԿ

Երևան-Երասխ ճանապարհին «Opel Vectra»-ն կողաշրջվել է․ վարորդը և ուղևորը տեղափոխվել են Էրեբունի ԲԿ

Հոկտեմբերի 3-ին, ժամը 00:57-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին` Ազատավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի 35 GP 155 պետհամարանիշով (վարորդ՝ 1993 թ. ծնված Ն. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով Ն. Ա.-ը և ուղևոր՝ 1995 թ. ծնված Է. Ա.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի բալոնի արտահոսքը և ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին:

Այս խորագրի վերջին նյութերը