Լրահոս

03.10.2017 21:09


Երևանում թալանել են Երևանի պետական բժշկական համալսարանի 46-ամյա ամբիոնի վարիչի տունը

Երևանում թալանել են Երևանի պետական բժշկական համալսարանի 46-ամյա ամբիոնի վարիչի տունը

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան փողոցի բնակիչ, 46-ամյա Հովհաննես Մանվելյանի բնակարանից կատարված խոշոր չափի գումարի և ոսկյա ու արծաթյա զարդերի գողության փաստով:

Հոկտեմբերի 1-ին ժամը 18:00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հատուկ տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ պատշգամբի դուռը բացելու միջոցով 3-րդ հարկի բնակարան մտնելով՝ այնտեղից հափշտակել են մոտ 5 հազար ԱՄՆ դոլար և մոտ 1,5 մլն դրամի ոսկա և արծաթյա զարդեր:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Մանվելյանն աշխատում է Երևանի պետական բժշկական համալսարանում՝ որպես ամբիոնի վարիչ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը