Լրահոս

04.10.2017 11:33


Արտակարգ դեպք Լոռու մարզում. հարազատ եղբայրները հետույքի, գոտկային շրջանի, կրծքավանդակի և ազդրի կտրած-ծակած վերքերով տեղափոխվել են հիվանդանոց

Արտակարգ դեպք Լոռու մարզում. հարազատ եղբայրները հետույքի, գոտկային շրջանի, կրծքավանդակի և ազդրի կտրած-ծակած վերքերով տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ «հետույքի արյունահոսող և գոտկային շրջանի կտրած-ծակած վերքերով» իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ կարճ ժամանակ անց՝ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող ու ազդրի կտրած վերքերով» ախտորոշմամբ էլ՝ մեկ այլ քաղաքացի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչներ՝ 35-ամյա Վահե Բարսեղյանն ու 28-ամյա Վաչե Բարսեղյանը։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածները հարազատ եղբայրներ են։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը