Նիժնի Նովգորոդ-Երևան ճանապարհին մեքենան առվակն է ընկել․ դրանում 16 մարդ է եղել, որոնցից մեկը՝ երեխա
Հոկտեմբերի 5-ին, ժամը 00:55-ին ՌԴ ԱԻՆ-ից տեղեկություն է ստացվել, որ «Միներալնիե Վոդի-Ալեկսանդրովսկոյե» ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
Պարզվել է, որ «Mercedes Sprinter» ARM 35 AS 530 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհից և հայտնվել առվակում: Ավտոմեքենան սպասարկում է Նիժնի Նովգորոդ-Երևան երթուղին: Ավտովթարի ժամանակ մեքենայում գտնվել է 16 մարդ, որոնցից մեկը՝ երեխա. զոհեր չկան:
ՌԴ ԱԻՆ-ից հայտնեցին, որ տուժել է 4 մարդ, որոնցից 2-ը տեղափոխվել են Պիտեգորսկի և Միներալնիե Վոդի քաղաքի հիվանդանոցներ:
ՌԴ ԱԻՆ-ից հայտնեցին, որ ուղևորներ՝ 1961 թ. ծնված Գոհար Հակոբյանը և 1967 թ. ծնված Սալվի Ավետիսյանը տեղափոխվել են Պյատիգորսկ քաղաքի կլինիկական հիվանդանոց և Միներալնիե Վոդի քաղաքի կենտրոնական հիվանդանոց:

Տուժածների առողջական վիճակը ճշտվում է:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: