Կապանում «ՎԱԶ-2106»-ը բախվել է ճանապարհամերձ էլեկտրասյանը․ ուղևորը հոսպիտալացվել է
Հոկտեմբերի 4-ին, ժամը 23:40-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 32 LU 558 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ա. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհամերձ էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևոր՝ 1981 մթ. ծնված Պ. Բ.-ը, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: