Սպիտակագլուխ անգղերի որսած անձը Շենավան համայնքի ՀՀԿ-ական ղեկավարն է. նոր մանրամասներ
Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերին որսած անձն Արմավիրի մարզի բնակիչ է, ավելին՝ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին հաջողվել է պարզել, որ 1980թ. ծնված Արթուր Մկրտչի Մկրտչյանը Շենավան համայնքի ղեկավարն է:
Նշենք, որ սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Ընդգրկված է նաև Հայաստանի Կարմիր գրքում:
Արթուր Մկրտչյանը համայնքի ղեկավարն է 2005թ.-ից, իսկ մինչ համայնքի ղեկավար ընտրվելն աշխատաքային այլ գործունեություն չի ունեցել: Վերջինս նաև կուսակցական պատկանելություն ունի՝ ՀՀԿ-ական է:
Արմավիրի մարզի Շենավան համայնքը ունի մոտ 1600 բնակիչ: Արթուր Մկրտչի Մկրտչյանի մյուս լուսանկարներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ վերջինս իրականում «անօրինական» որսի սիրահար է:

Աղբյուրը՝ econews.am