Լրահոս

05.10.2017 11:40


Խոշոր չափի գողություն «Թեղուտ» ՓԲԸ-ից. վնասը կազմում է 2 մլն 130 հազար դրամ

Խոշոր չափի գողություն «Թեղուտ» ՓԲԸ-ից. վնասը կազմում է 2 մլն 130 հազար դրամ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Կամոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձի կամ անձանց կողմից «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության հարստացուցիչ ֆաբրիկայից խողոկավաշարի ուղղությամբ գնացող բարձրավոլտ սնուցման մալուխի մոտ 250 մետր հատվածը կտրելու եղանակով գողանալու փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ՓԲԸ-ի իրավախորհրդատու Արթուր Բարսեղյանը կատարվածի մասին տեղեկացրել է Ոստիկանության Թումանյանի բաժին և հայտնել, որ գողության հետևանքով ընկերությանը պատճառվել է 2 մլն 130 հազար դրամի վնաս:

Այս խորագրի վերջին նյութերը