Լրահոս

05.10.2017 14:30


Հայտնի են ծանրամարտի Եվրոպայի Մ 20 և Մ 23 տարեկաների առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականների կազմերը

Հայտնի են ծանրամարտի Եվրոպայի Մ 20 և Մ 23 տարեկաների առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականների կազմերը

Ծանրամարտի Հայաստանի մինչեւ 20 եւ 23 տարեկան տղաների եւ աղջիկների հավաքականները պատրաստվում են հոկտեմբերի 15-ից 21-ն Ալբանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ՀԱՕԿ լրատվականին փոխանցել է հավաքականների ամբողջական կազմերը:

Աղջիկներ, 20 տարեկաններ. 75 կգ՝ Սոնա Պողոսյան, +90 կգ՝ Արփինե Դալալյան:

Աղջիկներ, 23 տարեկաններ. 58 կգ՝ Իզաբելլա Յայլյան, 90 կգ՝ Տաթեւիկ Հակոբյան:

Տղաներ, 20 տարեկաններ. 69 կգ՝ Հրայր Հովհաննիսյան, 85 կգ՝ Դավիթ Հովհաննիսյան եւ Կարեն Ավագյան, 105 կգ՝ Սամվել Գասպարյան, +105 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան:

Տղաներ, 23 տարեկաններ. 77 կգ՝ Ժորժ Եղիկյան, 85 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, 94 կգ՝ Կարուշ Ղուկասյան, 105 կգ՝ Մկրտիչ Մկրտչյան, +105 կգ՝ Գոռ Մինասյան:

Այս խորագրի վերջին նյութերը