ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականն իր վերջին տնային հանդիպումն անցկացրեց՝ Հանրապետական մարզադաշտում ընդունելով Լեհաստանի հավաքականին:
Մեր ընտրանին սեփական հարկի տակ պարզապես խայտառակ պարտություն կրեց՝ 1:6 հաշվով:
Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը նշել էր, որ վերջին 10 տարվա ընթացքում Լեհաստանն այսպիսի ուժեղ հավաքական չի ունեցել: Ուժեղ ... հատկապես մերոնց անհավանական սխալների ֆոնին:
Խաղի արդեն երկրորդ րոպեին ուժեղ լեհերի գրոհն ավարտվեց գոլով. Լուկաշ Պիշչեկի փոխանցումից հետո Կամիլ Գրոսիցկին գրավեց Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասն ու խառնեց խաղաքարտերը:
Լեհ երկրպագուների հզոր աջակցության ճնշումը հաղթահարելով՝ մերոնք փորձեցին բաց թողած գոլից հետո չհանձնվել, ինչ-որ չափով տիրել նախաձեռնությանը, սակայն մրցակիցը մի գլուխ բարձր էր իր առաջատար Ռոբերտ Լևանդովսկու գլխավորությամբ, որը կարողացավ 3 անգամ խոցել Գրիգոր Մելիքսեթյանը՝ նաև անձնական ռեկորդ գրանցելով: Բավարիայի աստղը Լեհաստանի հավաքականի կազմում իր գոլերի թիվը հասցրեց նախ 49-ի՝ դառնալով հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն, այնուհետև՝ նաև 50-րդ գոլը խփեց և գերազանցեց սեփական ցուցանիշը:
Ի դեպ, Լևանդովսկին իր ռեկորդային՝ 49-րդ գոլը հեղինակեց մեր ֆուտբոլիստների խայտառակ սխալի արդյունքում: Հայաստանի հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը ոտքով հետ փոխանցում կատարեց Գրիգոր Մելիքսեթյանին, իսկ վերջինս գնդակը որսաց ձեռքերով:
Լևանդովսկու՝ ազատ հարվածի խաղարկումից հետո գնդակն անդրադարձով հայտնվեց մեր թիմի դարպասում:
5-րդ գոլը մեր ընտրանու դարպասն ուղարկեց Յակուբ Բլաշիկովսկին՝ խաղի 58-րդ րոպեին գրավելով Գրիգոր Մելիքսեթյանի դարպասը, իսկ հանդիպման վերջնահաշիվը խաղի 89-րդ րոպեին ձևակերպեց Ռաֆալ Վոլսկին:
Մեր թիմի կազմում հեղինակության գնդակը հեղինակեց պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որը Մխիթարյանի խաղարկած անկյունայինից հետո գլխի հարվածով գրավեց Վոյցեխ Շչեսնիի դարպասը:
Հատկանշական է, որ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը խաղի գրեթե ամբողջ ընթացքում նստած էր և շատ քիչ էր վեր կենում՝ թիմին հուշումներ կատարելու համար:
ԱԱ-2018-ի ընտրական փուլի վերջին հանդիպումը Հայաստանի հավաքականի կանցկացնի հոկտեմբերի 8-ի՝ արտագնա խաղում մրցելով Ղազախստանի հավաքականի հետ:
1։6. Խայտառակ պարտություն (տեսանյութ)

Աղբյուրը՝ armsport.am