Լրահոս

06.10.2017 08:13


Հովհաննես Համբարձումյան. Ավելի վատ լինել չէր կարող

Հովհաննես Համբարձումյան. Ավելի վատ լինել չէր կարող

ԱԱ-ի 2018-ի ընտրական փուլի՝ Հայաստան-Լեհաստան խաղում մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակ Հովհաննես Համբարձումյանը լրագողների հետ զրույցում նշեց, որ գոլի համար ուրախանալու ոչինչ չկա.

«Բոլորը տեսան՝ խաղն ինչպես ստացվեց: Գնահատելու ոչինչ չկա: Գոլիս համար էլ ուրախանալու ոչինչ չկա:

Արդյոք կհասցնե՞նք վերականգնվել մինչև Ղազախստանի հետ խաղը. Ամեն ինչ պետք է անենք դրա համար, քանի որ մրցափուլի վերջին խաղն է, գոնե վերջին խաղը պետք է հաղթանակով ավարտենք, որպեսզի հետագայում կարողանանք մոտիվացվել ու առաջ շարժվել:

3-րդ անընդմեջ պարտության պատճառը թիմում հոգեբանական խնդրի առկայությունը չէ: Պարզապես, ճիշտն ասած, առաջին խաղակեսում Լեհաստանն ինչ-որ լուրջ բան չարեց. մենք սխալվեցինք, նրանք գոլերը խփեցին: Իսկ այսպիսի բարձրակարգ թիմի դեմ խաղում, երբ 3 սխալ ես թույլ տալիս և 3 գոլ ես բաց թողնում, հետո շատ դժվար է խաղին վերադառնալը:

Ինչ վերաբերում է խաղային դիրքիս, պետք է ասեմ, որ չէի սպասում, որ այս դիրքում կխաղամ, բայց «Վարդարում» էլ 2-3 խաղ խաղացել էի այդ դիրքում. ոչ հեշտ էր, ոչ էլ շատ դժվար:

Այս արդյունքից վատ չէր կարող լինել»,- իր խոսքում նշեց հայ ֆուտբոլիստը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը