Լրահոս

16.11.2010 13:29


Նոր հարձակում «Facebook»-ի վրա. հաղորդագրությունները կարող են վտանգավոր լինել

Նոր հարձակում «Facebook»-ի վրա. հաղորդագրությունները կարող են վտանգավոր լինել

«Facebook»-ին նոր վտանգ է սպառնում։ Անհայտ ավազակները սոցիալական ցանցի անվտանգության ծառայության անունից օգտվողներին ուղարկում են հաղորդագրություններ, որտեղ խնդրում են սեղմել հղումի վրա և բացված պատուհանում նշել սեփական անունը, էլեկտրոնային հասցեն, ծածկագիրն ու ծննդյան տարեթիվը, այլապես օգտվողի էջը կջնջվի։

«Այս հարձակումը ավազակներին հնարավորություն կտա օգտվել գաղտնի, այդ թվում նաև բանկային տեղեկատվությունից։ Այդ պատճառով հարկավոր է ուշադիր կարդալ ստացված յուրաքանչյուր հաղորդագրության հասցեն և չսեղմել ամեն մի կասկածելի հղումի վրա», - «Россия 24» հեռուստաընկերությանը հայտնել է փորձագետ Ռոման Կարասը։

Այս խորագրի վերջին նյութերը