Երևանում թալանել են ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի բաժնի պետի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 6-ին, գողություն է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը կամ անձինք ժամը 13։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են Արշակունյաց պողոտայի 52/2 շենքի բնակարաններից մեկի դուռը և այնտեղից գողացել խոշոր չափի գումար, ոսկյա և արծաթյա զարդեր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի բաժնի պետ, 56-ամյա Նաիրա Խալաթյանին։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավթիի քննչական բաժնում նախաքննություն է սկսվել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու համար։