Լրահոս

07.10.2017 16:48


Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել

Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել

Այսօր Բաքվում ավարտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) տարածաշրջանային այցը։ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ հոկտեմբերի 6-ին հանդիպում ունանալով Սերժ Սարգսյանի, իսկ հոկտեմբերի 7-ին՝ Իլհամ Ալիևի հետ` նպատակ են ունեցել ավարտին հասցնել նրանց հանդիպման նախապատրաստման աշխատանքներն ու հստակեցնել քննարկվելիք հարցերի շրջանակը։

Համանախագահներն ընդգծել են, որ նրանք երկուն էլ հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ վերսկսել բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը