Լրահոս

07.10.2017 19:10


Հետախուզման մեջ գտնվող կինը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխվեց Հայաստան

Հետախուզման մեջ գտնվող կինը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխվեց Հայաստան

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 00.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից «Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1957 թ. ծնված Հասմիկ Ս.-ն, որը 2012թ. ապրիլի 14-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը):
Խափանման միջոցը՝ կալանք:
Հասմիկ Ս.-ն փոխանցվել է Կումայրիի բաժնի ծառայողներին:

Այս խորագրի վերջին նյութերը