Լրահոս

07.10.2017 20:30


Ճոճկան գյուղի բնակիչը բռնաբարել է ռուս ուղևորուհուն

Ճոճկան գյուղի բնակիչը բռնաբարել է ռուս ուղևորուհուն

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի քաղաքացուհուն Նոյեմբերյանում բռնաբարելու կասկածանքով ձերբակալվել է Ճոճկան գյուղի մի բնակիչ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 36-ամյա կինն ահազանգել էր, որ հոկտեմբերի 4-ին Նոյեմբերյանի ոլորաններում սեռական բռնության է ենթարկվել։

Կատարված քննությամբ՝ պարզվել է, որ բռնարարը Ճոճկան գյուղի բնակիչ է, ով հոկտեմբերի 4-ին՝ ժ.21.30-ի սահմաններում, ավտոմեքենան կանգնեցրել է Նոյեմբերյան քաղաքից դուրս դեպի անտառ տանող ճանապարհին և ռուս ուղևորուհու նկատմամբ բռնություն գործադրելով՝ նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ։

Տղամարդը ձերբակալվել է:

Այս խորագրի վերջին նյութերը