Թիվ 18 երթուղու միկրոավտոբուսում և թիվ 58 երթուղու ավտոբուսում գողություն է կատարվել
Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 18 երթուղու միկրոավտոբուսի սրահում Հնդկաստանի Հանրապետության մի քաղաքացու գրպանից գողացել են դրամապանակ, որի մեջ եղել է 505 ԱՄՆ դոլար, 15.000 հնդկական ռուփի և քարտեր: Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 11.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայից նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
*** Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով հոկտեմբերի 6-ին՝ ժամը 20.15-ին, Ամիրյան փողոցի թիվ 3 հասցեից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է 1993 թ. ծնված Հերմինե Բ.-ի դրամապանակը: Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն:
Թիվ 18 երթուղու միկրոավտոբուսում և թիվ 58 երթուղու ավտոբուսում գողություն է կատարվել
Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 18 երթուղու միկրոավտոբուսի սրահում Հնդկաստանի Հանրապետության մի քաղաքացու գրպանից գողացել են դրամապանակ, որի մեջ եղել է 505 ԱՄՆ դոլար, 15.000 հնդկական ռուփի և քարտեր:
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 11.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայից նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
***
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով հոկտեմբերի 6-ին՝ ժամը 20.15-ին, Ամիրյան փողոցի թիվ 3 հասցեից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է 1993 թ. ծնված Հերմինե Բ.-ի դրամապանակը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն: