Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, զինվորներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայկական բանակի օրվա կապակցությամբ։
Հայոց բանակի կազմավորումն ու կայացումը պատմական նվաճում էր, որ իրողություն դարձավ մեր սերնդի աչքի առջեւ։ Պետականության կորստի, ուրեմն եւ բանակի բացակայության պատճառով մենք թանկ, շատ թանկ գին ենք վճարել՝ սկսած միջնադարից մինչեւ 1915 թվական, մինչեւ Սումգայիթ, Կիրովաբադ ու Բաքու։ Հայոց բանակը հայ ազգի արժանապատվությունն է։
Այդ արժանապատվությունն էր, որ ոտքի հանեց մեր ժողովրդի բոլոր հատվածներին եւ մասնավորապես այն կամավորներին, որ պիտի հիմքն ու խարիսխը դառնային ապագա կանոնավոր բանակի։ Նրանցից շատերն իրենց երիտասարդ կյանքը դրեցին հայրենիքի եւ ազատության զոհասեղանին։ Հավերժ փառք նրանց, խոնարհում ու խնկարկում նրանց պայծառ հիշատակին։
Պատերազմի բերած արյան ու արցունքների մեջ, կրակների մեջ ծնվեց Հայկական բանակը, որ շարունակում է զարգանալ ու հզորանալ։ Այսօր Հայոց բանակը այն երկաթե երաշխիքն է, որ ապահովում է մեր գոյությունն ու ընթացքը եւ սառը ցնցուղ է ցանկացած տաքգլուխ արկածախնդրության դեմ։
Առանց մարտունակ զինված ուժերի այսօր մեր տարածաշրջանում չի կարող լինել հավասարակշռություն, ուրեմն եւ՝ խաղաղություն ու կայունություն։ Մեր բանակի դերն այսօր չի սահմանափակվում միայն երկրի սահմանների պաշտպանությամբ։ Միջազգային խորացող ինտեգրացիան ենթադրում է նոր խնդիրներ տարբեր ուղղություններով, որոնք լուծվում են հաջողությամբ։
Հարգելի՛ զինվորներ եւ սպաներ,
Այս օրը պետական ու համաժողովրդական լինելուց բացի նաեւ ձեր մասնագիտական տոնն է։ Մասնագիտություն, որ առանց չափազանցության կարելի է համարել առաքելություն ու կոչում՝ արժանիորեն շարունակելու հայոց զինուժի պատմական հաղթանակների երթը։
Ձեր գերխնդիրն է ապահովել հայրենիքի անվտանգությունը։ Ձեր մասնագիտական բարձր որակներով, արդի տեխնիկական միջոցներին կատարելապես տիրապետելու հմտությամբ, բարոյակամային հատկանիշներով ու հայրենասիրական խրոխտ կեցվածքով դուք հուսալիորեն կանգնած եք ցանկացած ոտնձգության դեմ։ Եվ որեւէ սադրանքի հեղինակ հաստատապես պետք է լուրջ հակահարվածներ, նաեւ մեծ անակնկալներ սպասի Հայկական բանակից. չհասկանալ սա' առնվազն միամտություն է:
Մարդկանց, ազգերի ու պետությունների իրավունքները հարգող յուրաքանչյուր նորմալ երկրի համար ամենամեծ հաղթանակը պատերազմը կանխելն է։ Դուք դա անում եք լիարժեքորեն, պատվախնդիր կերպով եւ վայելում եք մեր ժողովրդի սերը, հարգանքն ու վստահությունը։
Կրկին շնորհավորելով այս փառապանծ տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ մեր երկրում ու տարածաշրջանում միշտ տիրի խաղաղություն, որ մեր ժողովուրդը շարունակի իր խաղաղ աշխատանքն ու արարումը' հանուն Հայաստանի հզորացման եւ վերելքի։

Փա՛ռք Հայկական բանակին,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: