Մեկնարկել է Սամվել Բաբայանի գործով դատական նիստը (ուղիղ միացում)
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ ուսումնասիրվել էին հեռախոսային գաղտնալսումները:
ԱԱԾ-ն ձայնագրել էր 2017թ. մարտինՕՐՕ դաշինքի շտաբում Սամվել Բաբայանի և տարբեր անձանց միջև տեղի ունեցած խոսակցությունները: Դատարանում Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ այդ խոսակցությունները կապ չունեն առաջադրված մեղադրանքի հետ:
«Գործին չվերաբերող նյութերն ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ: Ընտրությունների վերաբերյալ խոսակցությունն ի՞նչ կապ ունի այս գործի հետ: Եթե իրական փաստերի հիմքով առաջնորդվեք, ես այստեղից հաստատ տուն պիտի գնամ»,-ընդգծել էր նա:
Նշենք, որ դատարանում հրապարակված հեռախոսային խոսակցություններում «Իգլայի» մասին որևէ խոսք չէր եղել:
Մեկնարկել է Սամվել Բաբայանի գործով դատական նիստը (ուղիղ միացում)
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ ուսումնասիրվել էին հեռախոսային գաղտնալսումները:
ԱԱԾ-ն ձայնագրել էր 2017թ. մարտին ՕՐՕ դաշինքի շտաբում Սամվել Բաբայանի և տարբեր անձանց միջև տեղի ունեցած խոսակցությունները: Դատարանում Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ այդ խոսակցությունները կապ չունեն առաջադրված մեղադրանքի հետ:

7or.am