Լրահոս

09.10.2017 10:21


Ստեղծվել է «Սուպեր Դավիթ» համակարգչային կրթական խաղը երեխաների համար

Ստեղծվել է «Սուպեր Դավիթ» համակարգչային կրթական խաղը երեխաների համար

«Սուպեր Դավիթ» համակարգչային կրթական խաղը ստեղծվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Համաշխարհային բանկի, և Dasaran կրթական ծրագրի միջև համագործակցության շրջանակում:

Երեխաները մեկ ընդհանուր ցանցի միջոցով հնարավորություն կունենան խաղալ «Սուպեր Դավիթ»-ը՝ միմյանց հետ մրցելով բնական աղետներին իրենց պատրաստվածության հարցում։

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ «Սուպեր Դավիթ» նախագծի նպատակն է հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտներին (և ոչ միայն) հետաքրքրաշարժ խաղի միջոցով գիտելիքներ հաղորդել բնական և տեխնածին վտանգների դեպքում անվտանգության ապահովման և արտակարգ իրավիճակներում վարքականոնների մասին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը