Լրահոս

09.10.2017 11:21


Արտակարգ դեպք Արմավիրում. 16-ամյա աղջիկը հայտնել է, որ գյուղի եկեղեցու հետնամասում իրեն բռնաբարել են

Արտակարգ դեպք Արմավիրում. 16-ամյա աղջիկը հայտնել է, որ գյուղի եկեղեցու հետնամասում իրեն բռնաբարել են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում հետաքննություն է սկսվել Արմավիրի մարզի գյուղերից մեկի 11-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու փաստով։ Ոստիկանությունը փնտրում է 16-ամյա աղջկա համագյուղացի՝ 15-ամյա Գ. Ս.-ին, ով կասկածվում է գյուղի եկեղեցու հետնամասում Հ. Մ.-ի նկատմամբ բռնաբարություն կատարելու մեջ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աղջիկն իրավապահներին հայտնել է, որ բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Արմավիրի հիվանդանոց, սակայն բժիշկը նրան ոչ միայն օգնություն չի ցուցաբերել, այլ նաև համոզել է, որ կատարվածի մասին ոչ ոքի չբողոքի։

Ըստ տեղեկությունների՝ դեպքը ամիսներ առաջ է տեղի ունեցել, սակայն, չգիտես ինչու, աղջիկը կատարվածի մասին նոր է հայտնել իրավապահներին։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը