Ազատամարտիկ. «Մենք պատրաստ ենք ցանկացած ագրեսիայի դեպքում համապատասխան հակահարված տալ»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Տիգրան Մեծ» ջոկատի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանն ասել է, թե 1988-ին մենք հարկադրաբար պաշտպանվելու համար ենք գնացել պատերազմի, և հաղթել ենք։
-Ուրախ ենք, որ այսօր բանակ ունենք։ Չէ որ մեր նման տղաներից ստեղծվեց բանակը, բանակաշինությունը։ Մեր տարիքը դեռ ներում է, որ կարողանանք մեր հայրենիքը պաշտպանել արտաքին թշնամու ոտնձգություններից։ Ես կարծում եմ՝ պատերազմը դեռ ավարտված չէ. ուղղակի հրադադար է եղել։ Թող Ալիևը զգույշ լինի այդ ամպագոռգոռ բառերն արտասանելուց, թե ուժով կվերցնի ազատագրված տարածքները։ Մենք Բաքու կարող էինք այն ժամանակ հասնել։ Ուղղակի միջազգային ուժերի շնորհիվ դա չեղավ,-նշել է նա։
Ազատամարտիկի խոսքերով՝ մենք պատրաստ ենք ցանկացած ագրեսիայի դեպքում համապատասխան հակահարված տալ և հարցին վերջնական լուծում տալ։

7or.am