Արմավիրում որդին հորը կողոպտել է ու փախուստի դիմել
Հորը կողոպտած որդին հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Դեպքը տեղի է ունեցել Արմավիր քաղաքում՝ դեռևս հունիսի 1-ին, հոր լոգանք ընդունելու ժամանակ որդին կողոպտել է նրան ու փախուստի է դիմել:
Ըստ մեղադրանքի, երբ Նարեկի հայրը մտել է լոգարան լողանալու, որդին, նախապես տեղյակ լինելով, որ հոր հագին եղած սպորտային տաբատի գրպաններում գումար կա, հանկարծակի բացել է լոգարանի չկողպված դուռը և մուտք է գործել ներս, ապա զուգարանակոնքի վրայից բացահայտ հափշտակելով հորը պատկանող սպորտային տաբատը և դրա գրպաններում առկա առանձնապես խոշոր չափի` 360.000 ՀՀ դրամը և 12.900 ԱՄՆ դոլար գումարին համարժեք 6.194.838 ՀՀ դրամ գումարները` դիմել է փախուստի: Այդ ամենից հետո, երբ հայրը հետապնդել է որդուն, վերջինս ցատկել է պարսպի վրայով ու հեռացել:
Նարեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդմասի 1-ին կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Աղբյուրը` Փաստինֆո