Լրահոս

10.10.2017 12:51


Լոռու մարզում կանխել են 35-ամյա կալանավորի ինքնասպանության փորձը

Լոռու մարզում կանխել են 35-ամյա կալանավորի ինքնասպանության փորձը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։40-ի «Ալավերդի» բժշկական կենտրոնից ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու ժամանակ հիվանդասենյակներից մեկում Օձուն գյուղի բնակիչ՝ 35-ամյա Վահե Բարսեղյանը կոտրել է ապակյա բաժակը և սպառնացել, որ եթե բանտի և Ոստիկանության Թումանյանի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները մոտենան իրեն, ինքը կվնասի իրեն և ցած կնետվի պատուհանից։

Մի քանի ժամ է պահանջվել, մինչև կարողացել են համոզել Վ. Բարսեղյանին, որպեսզի նա այդ քայլին չդիմի։ Բացատրական աշխատանքների արդյունքում ժամը 23։40-ին Վ. Բարսեղյանը տեղափոխվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։

Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը