Լրահոս

28.12.2010 10:48


Էկոնոմիկայի նախարարություն. «Իրականացվել են հավի ձվի ներմուծումներ Հայաստան»

Էկոնոմիկայի նախարարություն. «Իրականացվել են հավի ձվի ներմուծումներ Հայաստան»

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ իրականացվել են հավի ձվի ներմուծումներ Հայաստան, որոնք ուղղված են Ամանորի նախօրեին հավի ձվի նկատմամբ բնակչության լրացուցիչ պահանջարկի բավարարմանը: Այս մասին տեղեկացնում են ։

 «Ներկայումս արտադրողների և ներմուծողների հետ համատեղ իրականացվում են օպերատիվ միջոցառումներ' ուղղված հավի ձվի մանրածախ շուկայում իրավիճակի կայունացմանը, այդ թվում' ձվի պահանջարկի ապահովմանը ներկրման ծավալների հաշվին։ Ակնկալում ենք, որ ստեղծված իրավիճակը առաջիկայում կկայունանա, և ամենակարճ ժամկետներում տեսանելի կլինեն իրականացվող միջոցառումների արդյունքները»,- ասվում է հայտարարությունում:

Այս խորագրի վերջին նյութերը