Լրահոս

11.10.2017 10:40


Կրակոցներ Էրեբունիում․ գազային ատրճանակից կրակոցներ արձակած անձի ինքնությունը պարզվել է

Կրակոցներ Էրեբունիում․ գազային ատրճանակից կրակոցներ արձակած անձի ինքնությունը պարզվել է

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, գազային ատրճանակից կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել Նոր Արեշի 42-րդ փողոցի բնակիչ՝ 24-ամյա Կարեն Ազիբեկյանի և մեկ այլ երիտասարդի միջև, որի ժամանակ այդ երիտասարդը իր մոտ եղած գազային ատրճանակից նախազգուշացնող կրակոցներ է արձակել և դիմել փախուստի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Նշված վիճաբանության կասկածանքով Ոստիկանություն է բերման ենթարկվել նաև Արցախի փողոցի բնակիչ՝ 24-ամյա Սերգեյ Գալստյանը, ով հետո ազատ է արձակվել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը