Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մովլութ Չավուշօղլուի հետ
Հունվարի 28-ին Ազգային ժողովի նախագահ ՀովիկԱբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ ՄովլութՉավուշօղլուի հետ:
Հեռախոսազրույցի սկզբում ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Մովլութ Չավուշօղլուին ԵԽԽՎ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրք քաղաքական գործիչն առաջինն է մեր ընդհանուր տարածաշրջանից, ով ստանձնել է այդ բարձր պաշտոնը՝ պարոն Աբրահամյանը կոչ է արելնրանիրնախագահությաներկուտարիներիընթացքումցուցաբերելզգայուն, խոհեմևհավասարակշռվածդիրքորոշումտարածաշրջանինառնչվողհարցերում:
Հեռախոսազրույցի ընթացքում Մ. Չավուշօղլուն հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանին, որ ս.թ. հունվարի 26-ին ադրբեջանական «APA» լրատվական գործակալության կողմից տարածված տեքստում իրենվերագրվելենմիշարքհայտարարություններ, որոնքինքըչիկատարել: Մ.Չավուշօղլունհավաստիացրեց, որայդհայտարարություններըթերիթարգմանությանևադրբեջանցիլրագրողիթյուրըմբռնմանհետևանքեն:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նաև տեսակետներ են փոխանակել առանցնախապայմաններիհայ-թուրքականհարաբերություններըկանոնակարգելուգործընթացիշուրջ: Զրուցակիցները նաև քննարկել են ԵԽԽՎ նորընտիր նախագահի Հայաստան այցելություն կատարելու հնարավորությունը:
Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մովլութ Չավուշօղլուի հետ
Հունվարի 28-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Մովլութ Չավուշօղլուի հետ:
Հեռախոսազրույցի սկզբում ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Մովլութ Չավուշօղլուին ԵԽԽՎ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրք քաղաքական գործիչն առաջինն է մեր ընդհանուր տարածաշրջանից, ով ստանձնել է այդ բարձր պաշտոնը՝ պարոն Աբրահամյանը կոչ է արել նրան իր նախագահության երկու տարիների ընթացքում ցուցաբերել զգայուն, խոհեմ և հավասարակշռված դիրքորոշում տարածաշրջանին առնչվող հարցերում:
Հեռախոսազրույցի ընթացքում Մ. Չավուշօղլուն հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանին, որ ս.թ. հունվարի 26-ին ադրբեջանական «APA» լրատվական գործակալության կողմից տարածված տեքստում իրեն վերագրվել են մի շարք հայտարարություններ, որոնք ինքը չի կատարել: Մ.Չավուշօղլուն հավաստիացրեց, որ այդ հայտարարությունները թերի թարգմանության և ադրբեջանցի լրագրողի թյուրըմբռնման հետևանք են:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նաև տեսակետներ են փոխանակել առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացի շուրջ: Զրուցակիցները նաև քննարկել են ԵԽԽՎ նորընտիր նախագահի Հայաստան այցելություն կատարելու հնարավորությունը:
ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն