Երևանում 38-ամյա վարորդը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի
Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ 4/56 հասցեի դիմաց, Երևան քաղաքի Աղասու փողոցի 1-ին նրբանցքի 9-րդ տան բնակիչ, 38-ամյա Գրիգոր Սարգսյանը իր վարած Volkswagen մակնիշի 34 CC 574 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։