«Հայելի» ակումբում Սասուն Միքայելյանի մեկուսարանում գտնվելու փաստին անդրադառնալով՝ «Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատար Համլետ Հովսեփյանն ասել է, թե ցավում է, որ իր մարտական ընկերն այդպիսի վիճակում է, և կցանկանար, որ իրենց ընկերներից և ոչ ոքի «մատը փուշ չմտներ»։
-Մինչ այդ Սասուն Միքայելյանը, կարծում եմ, շատ լավ էլ զգում էր իրեն, շատ լավ վիճակում էր։ Ես չեմ ուզում գնալ քաղաքական դաշտ։ Այն ժամանակ, երբ մենք հավաքվել էինք, տարբեր գաղափարի մարդիկ կային, մենք ասում էինք՝ ո՛չ. հայ զիվորը, հայ մարտիկը պետք է մի գաղափարի մղված լինի՝ նա պետք է պաշտպանի իր հայրենիքը։ Մենք բռնցքված էինք, մեր մեջ քաղաքականություն չկար։ Եթե քաղաքականություն մտցնեին այն ժամանակ, համոզված եմ՝ մենք այդ հաղթանակները չէինք ունենա։ Ես իրավաբան եմ և չեմ կարող վիճարկել այդ դատավճիռը։ Միգուցե քաղաքական մոտիվ կա, չգիտեմ. չեմ ուզում դրա մեջ խառնվել և դրա մասին խոսել, որովհետև ցավում եմ մեր ընկերոջ համար, կցանկանայի, որ նա այսօր այս տոնը մեր կողքին տոներ,- ասել է Հ. Հովսեփյանը։
Հարցին անդրադարձել է նաև «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը և նշել, որ ինքը ո՛չ իշխանություն է, ո՛չ ընդդիմություն և ոչ մի կողմից էլ առանձնապես ոգևորություն չի ստացել.
-Բայց ասեմ, որ 1995-ին ես էլ բանտում էի քաղաքական հայացքների համար, անտեղի, թե տեղի՝ չգիտեմ։ Երեք մահապատիժ կար ինձ վրա այդ թվերին։ Նստել եմ 2,5 տարի (բանտային, անգամ գաղութ էլ չեն տարել)։ Սասունի նստելն, իհարկե, ինձ համար շատ վիրավորական է. նա իմ ընկերն է, ես իրեն շատ եմ սիրում, շատ եմ հարգում, բայց Սասունը թող սփոփվի մի բանով, որ ոչ մի մարդու աստված իր ուժերից վեր փորձության չի տանում։ Սասունը դուրս կգա, նորից ամեն ինչ լավ կլինի։
Նա նշել է, որ Սասուն Միքայելյանին կալանավորելու առումով մի բան կարող է ասել. «Թող քարը նետի այն մարդը, որը մեղք չի գործել»։ Նրա կարծիքով կարելի էր և՛ «լեզու գտնել», և՛ Սասուն Միքայելյանին բաց թողնել, և՛ ընդհանրապես համերաշխության գալ։
Սասուն Միքայելյանը թող սփոփվի մի բանով

7or.am