Լրահոս

28.01.2010 17:34


Վ. Առաքելյան. «Մենք աշխարհում միակ հաղթած ազգն ենք, որ պարտվողի դիրքերից է խոսում»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Տիգրան Մեծ» ջոկատի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանն ասել է, թե ղարաբաղյան պատերազմում մենք հաղթանակ ենք տարել, որովհետև միասնական ենք եղել, և ոգի կար։

-Այն ժամանակ ոչ ոք այսօրվա պես չէր ասում՝ ինչո՞ւ պիտի գնամ ծառայեմ որ։ Հիմա այդ ոգին չկա։ Եթե այն տարիներին դա 50% էր, ապա հիմա 5% էլ չկա,-նշել է նա։

Նրա խոսքերով՝ հասարակության պառակտվածությունն այսօր ազդում է բանակի վրա։

-Ժողովուրդը տարբեր ճանապարհներով իր երեխաներին դուրս է տանում երկրից և չի ուզում, որ նրանք բանակում ծառայեն։ Ես չեմ ուզում քննադատել, բայց պատճառն այն է, որ բանակում ինչ-ինչ հարցեր կան։ Գոյություն ունեն խմբեր, որ գողական զոնա են նայում։ Բանակը դարձել է ցեխ (արտադրամաս), և բանակի հրամանատարներն էլ այն չեն,-նշել է ազատամարտիկը։

Ըստ Վլադիմիր Առաքելյանի՝ այսօր մեր ազգը միասնական չէ, իսկ պատերազմի հաղթանակը միասնականություն է պահանջում։

-Մենք պատերազմում հաղթեցինք, տվեցինք դիվանագետներ, որ դիվանագիտորեն հաղթանակ ունենանք, բայց այսօր դիվանագիտական առումով կարծես թե ինչ-որ մի բան այն չէ։ Մենք աշխարհում միակ հաղթած ազգն ենք, որ պարտվողի դիրքերից է խոսում։ Ամոթ է. այդպես չի կարելի,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը