Գյումրիում հանրախանութի տանիքից տղամարդ է ընկել․ վիճակը ծայրահեղ ծանր է
Գյումրիում այրված «Ok» հանրախանութի տանիքից նախօրեին ընկել է տղամարդ՝ 1953 թվականին ծնված Մերուժան Բադեյանը։ Վերջինս շտապբուժօգնության մեքենայով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ։ Ինչպես «Այսօր» լրատվականին տեղեկացրեց ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, տուժածը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Նրա փոխանցմամբ, Մերուժան Բադեյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և նրան միացված է արհեստական շնչառություն։