Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ Ժնևում
Սերժ Սարգսյան - Իլհամ Ալիևհանդիպումը տեղի է ունենալու հաջորդ շաբաթ Ժնևում, այս մասին Հանրապետականի գործադիր մարմնի նիստից հետո ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Աշոտյանն ընդգծեց, որ չնայած ադրբեջանցի պաշտոնյաների վերջին հայտարարություններին, այդուհանդերձ, Սերժ Սարգսյանը, հավատարիմ լինելով բանակցային գործընթացի ձևաչափին, գնում է հանդիպման:
Հիշեցնենք, հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, թե ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը վերսկսվում է «առանց որևէ նախապայմանի»:
«Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից», - ասել էր Ադրբեջանի ղեկավարը:
Ի պատասխան Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը հայտարարել էր. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից օրեր առաջ Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, թե բանակցություններին ինքը թելադրողի դիրքերից է հանդես գալիս։ Բաքվի հաշվարկները պարզունակ են՝ խուսափել նախորդ գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու պատասխանատվությունից՝ առաջին հերթին Ադրբեջանի ժողովրդի առջև»։
ՀՀԿ փոխնախագահի կարծիքով՝ բանակցային գործընթացի հաջող ընթացքի համար պետք է վերականգնել հարևանների հանդեպ ապրիլյան պատերազմից առաջ ունեցած թեկուզ թույլ հավատի թելերը: «Բանակցային գործընթացը շունակվում է, բայց այս փուլում առավել կարևոր է այդ գործընթացի մեջ միջավայրի վերականգնումը, որը թույլ կտա առավել լավատեսորեն նայել դեպի բանակցային ապագա»։
Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ Ժնևում
Սերժ Սարգսյան - Իլհամ Ալիև հանդիպումը տեղի է ունենալու հաջորդ շաբաթ Ժնևում, այս մասին Հանրապետականի գործադիր մարմնի նիստից հետո ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Աշոտյանն ընդգծեց, որ չնայած ադրբեջանցի պաշտոնյաների վերջին հայտարարություններին, այդուհանդերձ, Սերժ Սարգսյանը, հավատարիմ լինելով բանակցային գործընթացի ձևաչափին, գնում է հանդիպման:
Հիշեցնենք, հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, թե ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը վերսկսվում է «առանց որևէ նախապայմանի»:
«Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից», - ասել էր Ադրբեջանի ղեկավարը:
Ի պատասխան Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը հայտարարել էր. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից օրեր առաջ Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, թե բանակցություններին ինքը թելադրողի դիրքերից է հանդես գալիս։ Բաքվի հաշվարկները պարզունակ են՝ խուսափել նախորդ գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու պատասխանատվությունից՝ առաջին հերթին Ադրբեջանի ժողովրդի առջև»։
ՀՀԿ փոխնախագահի կարծիքով՝ բանակցային գործընթացի հաջող ընթացքի համար պետք է վերականգնել հարևանների հանդեպ ապրիլյան պատերազմից առաջ ունեցած թեկուզ թույլ հավատի թելերը: «Բանակցային գործընթացը շունակվում է, բայց այս փուլում առավել կարևոր է այդ գործընթացի մեջ միջավայրի վերականգնումը, որը թույլ կտա առավել լավատեսորեն նայել դեպի բանակցային ապագա»։
Մանրամասները՝ Ազատություն-ում։