Մարտական ոգին կարելի է կենդանացնել ցանկացած մարդու մեջ
-Եթե համեմատում ենք 10 տարի առաջվա և այսօրվա բանակը, բնական է՝ մենք օր օրի զարգացում ենք տեսնում։ Այսօր մեր բանակն ավելի կայացած ու հասունացած է։ Իհարկե կան տհաճ երևույթներ, սպանություններ, շատ ծանր դեպքեր, և չեմ կարծում, որ բանակի ղեկավարությունը դրա մասին չմտածի,- ՀՀ բանակի վիճակը գնահատելիս ասել է «Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատար Համլետ Հովսեփյանը։
Ինչ վերաբերում է բանակում մարտական ոգու առկայությանը, ապա «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ասել է, որ մարտական ոգին կարելի է կենդանացնել ցանկացած մարդու մեջ.
-Եթե կա ոգու պակաս, ոգու պակասը լրացնող մարդիկ շատ կան, որոնց կարելի է ուղղակի թույլ տալ աշխատել, շփվել բանակի հետ, այդ երեխաներին ոգի տալ։ Բանակը մեծ մարզիկ է. ինչքան էլ ուզում է՝ լավը լինի, ամեն օր պետք է մարզվի,- ասել է նա։
Այնուհետև, անդրադառնալով արդեն ժողովրդի, հատկապես երիտասարդության շրջանում մարտական ոգու առկայությանը, նա ասել է, որ ընդհանրապես ժողովուրդների մեջ ոգին պահում է ժողովրդի 5-15%-ը։ Նա նշել է, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է այդ ոգին բարձրացվում. «Պատահական մարդուն ստեղծում են, ասում՝ դե ոգին բարձրացրու։ Այդ մարդու մեջ ոգի չկա, նա որտեղի՞ց կարող է ոգի բարձրացնել»։
Համլետ Հովսեփյանը նշել է, որ այդ գործում շատ կարևոր է, թե ինչպես են ներկայացվում հերոսները, ազատագրական պայքարի ոգին և այլն։

7or.am