Մ.Եղիազարյան. «Նույն զորքը 1996–ին էլ է օգտագործվել ժողովրդի դեմ»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ասել է, թե պատերազմը վերսկսելու դեպքում հասարակությունը պետք է մոռանա տարաձայնությունները և միասնական գնա դեպի հաղթանակ։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք ճի՞շտ էր, որ մարտի մեկին զորքը կրակեց ժողովրդի վրա՝ նա ասել է, թե դա նոր երևույթ չէր։
-1992-ից հետո ամեն ինչ այնպես ծուռ դրվեց, որ բոլորս սկսեցինք մեկս մյուսին ատել, մեկս մյուսի հետևից խոսել, պառակտվել։ Նույն զորքը 1996-ին էլ է օգտագործվել ժողովրդի դեմ։ Ես միայն ճիշտն եմ ասել ո՛չ ընդդիմության, ո՛չ իշխանության կողմից չեմ։ Ասում եմ այն, ինչ եղել է։ Իհարկե տգեղ երևույթ է, և այդ տգեղ դեպքերը եկան հասան այս օրվան,-ասել է նա։

7or.am