Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հոկտեմբերի 16-ից Երևան քաղաքի Ա.Բաբաջանյան պողոտա - Անդրանիկի փողոց լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն ունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին: Միաժամանակ՝ կփոփոխվեն նշված խաչմերուկի լուսացույցների աշխատանքային ռեժիմները՝ դրանք կաշխատեն դեղին թարթող աշխատանքային ռեժիմով։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հոկտեմբերի 16-ից Երևան քաղաքի Ա.Բաբաջանյան պողոտա - Անդրանիկի փողոց լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն ունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:
Միաժամանակ՝ կփոփոխվեն նշված խաչմերուկի լուսացույցների աշխատանքային ռեժիմները՝ դրանք կաշխատեն դեղին թարթող աշխատանքային ռեժիմով։
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ