Լրահոս

28.01.2010 18:24


Դհոլի տաշե՞ղը կդառնա պատգամավոր

Դհոլի տաշե՞ղը կդառնա պատգամավոր

-Եթե հաշվի առնենք, որ իշխանություններն ամենաբիրտ ձևով փորձեցին խոչընդոտել Նիկոլի մուտքը խորհրդարան, հետագայում փորձում էին խոչընդոտել նաև նրա հայցի ներկայացումը Սահմանադրական դատարան, դա ցույց է տալիս, որ իշխանությունները բացահայտորեն դեմ են, որ բավարարվի նաև Նիկոլ Փաշինյանի հայցը,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքագետ Հմայակ Հովհաննսիյանը։

Նա ասել է, թե այդ հայցով ՍԴ-ն ցույց է տալու իր դեմքը՝ արդյոք իշխանությունների կամակատա՞րն է, թե՞ փորձում է պահպանել իր ինքնուրույն դերակատարությունը.

-Եթե 2003-ին Գագիկ Հարությունյանը փորձեց և կարողացավ փրկել իր դեմքը՝ ընդունելով վստահության հանրաքվեի մասին որոշում, ձգտեց ընդգծել ՍԴ-ի ինքնուրույնությունը, հիմա այդպիսի ճանապարհ անցած մարդը հանուն այն բանի, որ, ինչպես ժողովուրդն է ասում, դհոլի տաշեղը դառնա Ազգային ժողովի պատգամավոր, արդյոք հարվածի տակ կդնի՞ ՍԴ-ի կարգավիճակի ճշգրտման խնդիրը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը